կարևոր
592 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-07 15:56
Աշխարհ

Իրանն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ

Իրանն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ

Իրանի զինված ուժերն առաջիկայում կփակեն Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նագդին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Առաջիկայում կփակվի մի քանի երթուղի, որոնք անցկացվել են խախտողների կողմից՝ Հորմուզի նեղուցի ջրային տարածքում ժայռային տեղամասերի պայթեցման և ավերման միջոցով», - նրա հայտարարությունը մեջբերում է Fars գործակալությունը։

Նագդիի պնդմամբ՝ նեղուցով ապօրինաբար արտահանվող նավթի ծավալը չափազանց աննշան է։

«Չի կարելի ասել, որ Հորմուզի նեղուցը բաց է նման գործունեության համար, սակայն ոմանք օգտագործում են փոքր նավեր նավթի մաքսանենգության և այն լցանավերի վրա բեռնափոխադրման համար», - նշել է նա։

Գլխավոր հրամանատարի խորհրդականն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ, քանի դեռ չեն կատարվել Իրանի օրինական պահանջները։