կարևոր
487 դիտում, 22 րոպե առաջ - 2026-11-22 14:49
Աշխարհ

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա խոցել են ամերիկյան 20-րդ ԱԹՍ-ն

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա խոցել են ամերիկյան 20-րդ ԱԹՍ-ն

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի էլիտար ռազմական ստորաբաժանում) հակաօդային պաշտպանության ուժերը Հորմուզի նեղուցի արևելյան մասում խոցել են ամերիկյան 20-րդ MQ-1 մեծ հեռահարության հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքը Այս մասին հայտնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ սա վերջին 24 ժամվա ընթացքում ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության կողմից խոցված չորրորդ ամերիկյան հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքն է։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանի օդային տարածքը կարմիր գիծ է և սպառնացել է ճնշել անօդաչու թռչող սարքերի թռիչքի վայրերը, եթե ագրեսիան շարունակվի։