|
Փոխարժեքներ
21 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները Կապանում վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում` Գեւորգ Փարսյանի վերընտրությունը կանխելու համար, եւ նրա դեմ գործի են դրել մանր սեւ քարոզչությունը:
Մեզ պատմեցին, որ Փարսյանի հակառակորդները տնից տուն են գնում եւ կապանցիներին փորձում համոզել, որ քաղաքում կառուցված ցանկացած բան կառավարության սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ է արվել, այլ ոչ թե այն պատճառով, որ Փարսյանը լավ քաղաքապետ է եղել։