|
Փոխարժեքներ
21 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է կարևորագույն պատմամշակութային կոթողների պահպանությանն Հայաստանում, որոնցից է Նորատուսի միջնադարյան գերեզմանատունը։ Այսմասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Նորատուսը խաչքարների ամենամեծ պահպանված համալիրն է աշխարհում, որտեղ առկա են 9-17-րդ դարերի ավելի քան 900 խաչքարեր։ ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում 2009թ․ այստեղ իրականացվեցին պահպանության աշխատանքներ, մասնավորապես՝ քարտեզագրում, խաչքարերի հաշվառում և տարածքի ցանկապատում։