|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոյեմբերի 18-ին Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը։ Հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
«Սուրբ վայրերի պահպանում միասնական քրիստոնեական ծառայության համար՝ նվիրված Արցախի կրոնական վայրերի և մշակութային ժառանգության պահպանմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին և 19-ին Հայրապետական “San Tommaso d’Aquino” համալսարանում, Largo Angelicum 1, Հռոմ.
Համագումարը կազմակերպվում է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և ’Istituto di Studi Ecumenici dell’Angelicum ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությամբ:
Միջոցառմանը կարելի է հեռավար հետևել՝ միանալով հետևյալ հղմանը.»,- նշվում է հաղորդագրության մեջ։