|
Փոխարժեքներ
16 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ինչո՞ւ է կարևոր աջակցել Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակին։
Պահպանել պատմական հիշողությունը
Արցախի պատմության և մշակութային ժառանգության վերաբերյալ փաստերի, լուսանկարների, փաստաթղթերի ու վկայությունների հավաքագրում և պահպանում։
Փաստագրել մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները
Հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, գերեզմանատների, հուշարձանների և այլ մշակութային արժեքների վիճակի ու դրանց նկատմամբ սպառնալիքների փաստագրում։
Իրականացնել արբանյակային մշտադիտարկում՝ Արցախի մշակութային ժառանգության օբյեկտների նկատմամբ իրականացվող փոփոխությունները, վնասման, ոչնչացման և վերափոխման դեպքերը պարբերաբար արձանագրելու և փաստագրելու նպատակով։
Պաշտպանել պատմական և մշակութային իրավունքը
Փաստերի ու մասնագիտական ուսումնասիրությունների միջոցով հակազդել Արցախի հայկական մշակութային ժառանգության աղավաղման, կեղծման և յուրացման փորձերին։
Տեղեկացնել միջազգային հանրությանը
Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ փաստական և մասնագիտական տեղեկատվության ներկայացում միջազգային կառույցներին, փորձագետներին, գիտական ու մշակութային շրջանակներին։
Աջակցել հետազոտական և մասնագիտական աշխատանքին
Արխիվային նյութերի հավաքագրում, ուսումնասիրություններ, հրապարակումներ և մշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկատվական բազաների ձևավորում։
Պահպանել ազգային ինքնությունն ու հիշողությունը
Մշակութային ժառանգությունը ժողովրդի պատմական հիշողության և ինքնության անբաժանելի մասն է։
ՁԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է։
Յուրաքանչյուր նվիրատվություն հնարավորություն է տալիս շարունակելու Արցախի մշակութային ժառանգության փաստագրման, պահպանության, հետազոտության և միջազգային իրազեկման աշխատանքները։
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝
Կոնվերս Բանկ
Ստացող՝ Հովիկ Ավանեսով
ՀՀ դրամ՝
1930056346240300
Քարտի համար՝
4847040000811781
ԱՄՆ դոլար՝
19300108776901
₽ Ռուբլի՝
19300492551058
Եվրո՝
1930081576805704
━━━━━━━━━━━━━━━━━━
ՊԱՀՊԱՆԵՆՔ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՓԱՍՏԱԳՐԵՆՔ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Միացե՛ք Արցախի մշակութային ժառանգության պահպանության գործին։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակ