կարևոր
1102 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-18 00:49
Հասարակություն

«Վաղը ես և իմ ընկերները լինելու ենք Մայր Աթոռում․ զորակցե՛նք ու աջակցե՛նք Հայոց Հայրապետին և Մայր Աթոռին»․ Իշխան Սաղաթելյան

«Վաղը ես և իմ ընկերները լինելու ենք Մայր Աթոռում․ զորակցե՛նք ու աջակցե՛նք Հայոց Հայրապետին և Մայր Աթոռին»․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ-խնդրանքով դիմել է բոլորին՝ ներկա գտնվելու Մայր Աթոռում։

«Հարգելի հայրենակիցներ,

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեր 1700-ամյա ազգային ինստիտուտը, մեր ժողովրդի ինքնության հենասյունը, հայ մարդու պաշտպանության և աջակցության կարիք ունի։ Վաղը ես և իմ ընկերները լինելու ենք Էջմիածնում՝ Մայր Աթոռում, մեր ներկայությամբ, մեր զորակցությունն ու աջակցությունը հայտնելով Հայոց Հայրապետին և Մայր Աթոռին։

Սիրելի հայրենակիցներ,

կոչ եմ անում և խնդրում եմ ձեզ վաղը այցելել Էջմիածին, այցելել Մայր Աթոռ, մասնակցել ժամերգությանը և ձեր ներկայությամբ, ձեր մասնակցությամբ զորակցություն ու աջակցություն հայտնել Հայոց Հայրապետին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն»։