կարևոր
406 դիտում, 51 րոպե առաջ - 2026-08-07 14:14
Քաղաքական

Եթե նույնիսկ ասեք գնդակահարում ենք, միևնույն է, ես և իմ ընկերները որպես Դաշնակցակական այս ամբիոնից ասելու ենք` Արցախը հայկական է. Իշխան Սաղաթելյան

«Ադրբեջանը և Թուրքիան վերջին 100 տարվա ընթացքում մեզ մեր հայրենիքում երկու անգամ ենթարկել են ցեղասպանության։ Հետևաբար այն ճանապարհը, որ դուք առաջարկում եք, սպառնալիքը չեզոքացնելու ճանապարհ չէ»,-ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով ՔՊ-ականներին դիմեց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր գործիչ Իշխան Սաղաթելյանը։

Արձագանքելով ԱԺ մախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ Սաղաթելյանն ընդգծեց․ «Դաշնակցությունը, պարոն Ռուբինյան, այդ սպառնալիքից չի կթվում։ Կթվողը կթվում է, և այդ կաթը վտանգավոր է ժողովրդին մատուցելու համար։ Հետևաբար մենք դեմ չենք հարաբերությունների կարգավորմանը, մենք դեմ ենք այդ ճանապարհով գնալուն, քանի որ դա համարում ենք կործանման ճանապարհ»։

Նա նշեց ՝ զիջումների պետք չէ գնալ, Արցախը հայկական է, և ամենևին դասպառնալիք չէ Հայաստանի անվտանգությանը։

«Այս քարտեզը, որ փակցրել եք այստեղ, դուք եք դրել Հայաստանի ամբողջականությունը հարցականի տակ։ Հիմա քարտեզը վերցրել եք, ընկել եք հետևներիցս, մեկ նվեր եք տալիս, մեկ ասում եք՝ փակցրեք, հիմա հարց եմ տալիս, կարո՞ղ եք ասել, այս պահին որքա՞ն է Հայաստանի դե ֆակտո տարածքը։ Ազատագրե՛ք այս քարտեզը, ապահովեք տարածքային ամբողջականությունը, ես կփակցնեմ, դրա մեջ վատ բան չկա։ Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը, ինքնիշխանությունը գերագույն արժեք է մեզ համար։ Եվ եթե մենք ասում ենք՝ Արցախը հայկական է, դա չի նշանակում, որ մենք տարածքային ամբողջականությունը հարցականի տակ ենք դնում։ Արցախը հայկական է, և դա քննարկման առարկա չէ։ Եվ եթե դուք օրենք բերեք, եթե մնաք իշխանության բերելու եք, և ով ասի՝ Արցախը հայկական է, գնդակահարելու ենք, բայց միևնույն է, ես՝ իբր Դաշնակցական ու իմ ընկերները, գալու ենք այս ամբիոնի մոտ ու ասելու ենք՝ Արցախը հայկական է։ Եթե դրանով է պայմանավորված Ձեր ատելությունը Դաշնակցության նկատմամբ, դա նորմալ է, եթե այդ դոզան քչանա, ես կանհանգստանամ, ուրեմն Դաշնակցությունն իր տեղում և դերում չի»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։