կարևոր
358 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-04 16:36
Քաղաքական

Փաշինյանը ԱԺ ամբիոնից հրահանգ տվեց, դատախազն էլ, որ իր օգնականի կարգավիճակում է՝ կատարում է. ցանկացած սցենարի պատրաստ ենք. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը ԱԺ ամբիոնից հրահանգ տվեց, դատախազն էլ, որ իր օգնականի կարգավիճակում է՝ կատարում է. ցանկացած սցենարի պատրաստ ենք. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ , «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահ է՝ այն, ինչ այսօր կատարվում է ԱԺ-ում ՝ դասական քաղաքական հետապնդում է։  Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դատախազն ասում է, որ Արծվիկ Մինասյանը չարաշահելով իր պաշտոնական դիրքը, օրինականացրել է ապօրինի գույքը. «Չի օրինականացվել և նման բան գոյություն չունի, մեկ օրվա նախարար է եղել, բայց խոսում են խմբային շահի մասին, 1 օրվա նախարարը այդ խմբային շահը ո՞նց կարողացավ իրացնել։ Մինչդեռ, շատ կոնկրետ մի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի դահլիճում հրահանգ տվեց դատախազին, նաև ասելով, որ դուք Սևանի ափին տուն ունեք, պետք է դատվեք։ Այսօր դատախազը իր օգնականի կարգավիճակով կատարում է Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինի հրահանգը»։

  Նա նշեց, որ Սևանի ափին շինության Սեյրան Օհանյանը պարզաբանուեր տվել է, իսկ ինքը նրան  չհավատալու հիմք չունի, մինչդեռ իշխանությություններին չհավատալու բազմաթիվ հիմքեր ունի։  «Հիմա այնպիսի ֆոն են ստեղծել՝ ահաբեկչություն և այլ, բայց դուք տեսել եք հենց նույն այս կարգի քանի գործեր են եղել և հետո հիմք չունենալու հետևանքով կարճվել են։ Կարող եմ հիշացնել Արթուր Վանեցյան, Աշոտ Մինասյան, Վահրամ Բաղդասարյան՝ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձը, ինչ շոուն ապահովեցին, հետո հիմք չլինելու պատճառով գործը կարճեցին։ Սա մի իշխանություն է, որ զինվորականին՝ հրամանատարներից կին ձերբակալել է պետական դավաճանության մեղադրանքով, այդ շոուն ցուցադրել են, հետո հիմք չունենալու պատճառով գործը կառճել են և այդ զինվորականին կրկին պաշտոնի է նշանակել։ Սա հերթական փուչիկ քրեական գործերից մեկ է»,- ասաց նա։