|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այցելեց Սևանավանք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ԵԽ նախագահին դիմավորեց Սևանավանքի վանահայր Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը, ով ներկայացրեց վանքի հիմնադրման և գործունեության պատմությունը։ Տուսկը շրջայց կատարեց վանքի տարածքով, որտեղից իր առջև բացվեց Սևանա լճի համայնապատկերը։
Սևանավանքից հետո Դոնալդ Տուսկն այցելելու է Նորատուս և շրջայց է կատարելու 9-17-րդ դարերով թվագրվող խաչքարերի համալիրում։
Առանց փողկապի այս այցը Եվրոպական խորհրդի նախագահի՝ Հայաստան այցելության մշակութային մասն է: Նա արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շրջել Երևանի Հյուսիսային պողոտայում, եղել Եվրոպայի հրապարակում: