|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այս տարվա հունիսի 15-24-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան գրասենյակում կկազմակերպվի խաչքարերին նվիրված լուսանկարչական ցուցահանդես-մրցույթ, որի հաղթողը կստանա 15.000 ԱՄՆ դոլար. գրում է Nouvelles d’Arménie-ն: Ցուցադրության շրջանակներում կկազմակերպվի նաեւ մշակութային հուշարձանների պահպանությանը նվիրված երեք խոշոր խորհրդաժողով:
Միայն Հայաստանի տարածքում գտնվող 50 000-ից ավելի խաչքարերից յուրաքանչյուրը յուրատեսակ է, մեկը մյուսին չի կրկնում:
Հիշեցնենք, որ 2010 թ. նոյեմբերի 17-ին հայկական խաչքարն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում` չնայած Ադրբեջանի պնդումներին, թե այլ ազգեր եւս խաչքարեր ունեն: