|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Նոյեմբերի 11-ին Սլովակիայի մշակույթի նախարարության դահլիճում բացվել է «Հայաստան. քարերի գաղտնիքը» լուսանկարչական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ են ունեցել Սլովակիայի մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլիա Կրժիկովան, Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը: Ցուցահանդեսում ներկայացված է 50 վահանակ՝ հայկական 150 հուշարձանների լուսանկարներով:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը, Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, օտարերկրյա դիվանագետներ, մշակույթի գործիչներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 28-ը: