կարևոր
40951 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-10 14:05
Մշակույթ

Դիարբեքիրում նաև հայերեն հրատարակված պատմական ամսագրերի ցուցահանդես է բացվել

Դիարբեքիրում նաև հայերեն հրատարակված պատմական ամսագրերի ցուցահանդես է բացվել

Դիարբեքիրի Սուր շրջանում պատմական ամսագրերին նվիրված ցուցահանդես է բացվել։ «Հիշողություն՝ Դիարբեքիր․ օսմանյան շրջանից մինչ այժմ Դիարբեքիրում տպագրված պարբերականները» խորագիրը կրող սույն ցուցահանդեսի հեղինակը բանաստեղծ Ահմեդ Չաքմաքն է։

Այդ մասին հայտնում է www.akunq.net/am-ը՝ հիմնվելով «Դուվար» թուրքական լրատվամիջոցի տեղեկության վրա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցահանդեսի հեղինակը ներկաներին և լրագրողներին հայտնել է, որ ցուցահանդեսը իր՝ շուրջ 20-ամյա գործունեության արդյունք է։ Նրա խոսքով՝ ներկայացված ամսագրերը հիմնական գեղարվեստական գործեր հրատարակած հանդեսներ են։

Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են նաև, որ ներկայացված ամսագրերը ցույց են տալիս Դիարբեքիրի հարուստ և բազմալեզու մշակույթը։ Ցուցադրվող հանդեսները հրատարակվել են օսմաներեն, հայերեն, ասորերեն, թուրքերեն և քրդերեն լեզուներով։

Ցուցահանդեսը կգործի մինչև սույն թվականի նոյեմբերի 27-ը։

https://www.gazeteduvar.com.tr/bellek-diyarbakir-sergisi-acildi-haber-1588544

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net/am