|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կրասնոդարում տպագրվող` Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը մասնակցելու է ադրբեջանական պետական հեռագրային АзерТАдж գործակալության կազմակերպած` ԱՊՀ երկրների լրագրողների մրցույթին, որի թեման պատմա-մշակութային ժառանգության պահպանությունն է:
Թերթը տեղեկացնում է, որ մրցույթին ներկայացնելու է ներկայիս Ադրբեջանի տարածքում հայկական պատմա-մշակութային ժառանգության ճակատագրի մասին հոդվածաշար, մասնավորապես` ադրբեջանական իշխանությունների կողմից Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացման մասին:
Մրցույթը մեկնարկել է մարտի 12-ին: Դրան ներկայացվող նյութերը ընդունվում են մինչեւ այս տարվա նոյեմբերի 15-ը: Աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Մրցութային աշխատանքները գնահատելու է միջազգային ժյուրին, որի կազմում ընդգրկված են ԱՊՀ 5 առաջատար տեղեկատվական գործակալությունների` ИТАР-ТАСС, БЕЛТА, Укринформ, Казинформ и АзерТАдж աշխատակիցներ: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են այս տարվա վերջին: