կարևոր
853 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-20 19:28
Հասարակություն

Նոյեմբերի 20-ից փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը

Նոյեմբերի 20-ից փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը

Բնական ռեսուրսների պաշտպանությունը պետության անվտանգության կարևոր բաղադրիչներից է։ Սևանա լիճը որպես Հայաստանի կարևորագույն ջրային էկոհամակարգ, պահանջում է առանձնահատուկ հոգածություն, քանի որ ցանկացած չհամակարգված քայլ կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ։ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ-ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային քննարկում է անցկացրել ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածում որսագողության դեպքերի կանխման և ապօրինի որսի դեմ պայքարի արդյունավետ իրականացմանն ուղղված հարցեր։

Նա գումարտակին հանձնարարականներ է տվել՝ նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը որսագողության դեմ պայքարի շրջանում ուժեղացված ծառայություն իրականացնելու և դրա արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ։