|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Այս որոշումը ռազմավարական քայլ է Սևանի կենսաբազմազանությունը երաշխավորելու համար։ Այն ուղղված է հիմնականում սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ դրանով իսկ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։
Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված խիստ վարչական ու քրեական պատասխանատվություն:
Նոյեմբերի 20-ից հետո Սևանա լճում հայտնաբերված նավակների և որսի միջոցների համար կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ․ կոչ ենք անում ժամանակին ապահովել դրանց դուրսբերումը: