կարևոր
616 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-05 11:55
Հասարակություն

2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնել

2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնել

Վաղվանից մինչև նոյեմբերի 20-ը Սևանա լճում թույլատրվում է սիգի արդյունագործական որս իրականացնել 550 տոննա չափաքանակով` արդյունագործական պաշարի 40%–ը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշենք, որ 2025 թվականին թույլատրվել էր Սևանա լճում 314 տոննա որս իրականացնել։

Սիգի որսը կթույլատրվի Սևանա լճի ամբողջ տարածքով` ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։

«Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Սիգի նախաձվադրման–ձվադրման ժամկետ է սահմանվել 2026 թ. նոյեմբերի 20-ից 2027 թ. փետրվարի 1-ը։