|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սկսվել է Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածը: ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով արգելվում է Արդյունագործական ձկնորսությունը:
Դեկտեմբերի 5-ից 8-ը Սևանա լճից կհանվեն բոլոր տեսակի լողամիջոցները և կարգելվի մուտքը լիճ: Միայն դեկտեմբերի 28-31-ը լճում կթույլատրվի «կարաս» ձկնատեսակի և խեցգետնի որսը, որից հետո մուտքը լիճ կարգելվի մինչև հունվարի 20-ը:
«Սևան» ազգային պարկի» տնօրինությունը և իրավապահ մամինները շուրջօրյա հսկողություն կիրականացնեն սահմանված կարգը պահպանելու և ձկնագողության բոլոր փորձերը կանխելու ուղղությամբ: Կարգազանցների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված ամենախիստ միջոցները: