|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ կառավարությունն այսօրվա՝ նոյմբերի 21-ի նիստում ընդունեց Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին որոշումը:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս կարգի սահմանման նպատակը նշված գործունեությունն օրենքի դաշտ տեղափոխելն է:
«Նախագծով փորձ է արվում այս կարգի ընդունմամբ կանոնակարգել Սևանա լճում խեցգետնի և սիգի հաշվառման, վերարտադրության և որսի կազմակերպման հարաբերությունները: Առաջին անգամ է նման կարգավորում տրվում, և այս կարգավորմանը զուգահեռ՝ այլ օրենսդրական նախաձեռնություններ ևս ունենք: Նպատակն այն է, որ սահմանվեն հստակ կանոններ և հստակորեն՝ ժամանակահատվածը, տեսակները, թե ինչպես է իրականացվելու որսը: Այս գործունեությունը փորձենք տեղափոխել օրինական դաշտ»,- մանրամասնեց նա: