|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր կառավարության նիստում գործադիրը սահմանել է ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանվել օբյեկտների կարգավիճակը, անվտանգությունը և մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները բնութագրող հիմնական ցուցանիշները:
Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ տարածքում առկա ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման մեթոդական հիմքերը և ստեղծել դրանց վերաբերյալ համապարփակ տեղեկատվական բազա, ինչը հիմք կհանդիսանա հետագա բնապահպանական միջոցառումների ծրագրերի մշակման համար:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ տարածքում առկա են ընդերքօգտագործման թափոնների մի շարք փակված օբյեկտներ, սակայն ՀՀ պետական կառավարման լիազոր մարմինները չեն տիրապետում այդ օբյեկտների կարգավիճակի, դրանցում կուտակված ընդերքօգտագործման թափոնների քանակի և ագրեգատային վիճակի, դրանց շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ Նախագահի մրցանակի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման նպատակով: Ընթացիկ տարում իրականացվել է մրցույթի առաջին և երկրորդ փուլերը, իսկ եզրափակիչ՝ երրորդ փուլի իրականացման համար համապատասխան ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է առաջացել: