|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանից Հայաստան ներմուծվող մի մի շարք գյուղատնտեսական ապրանքների որոշակի քանակության համար 2025 թ. ընթացքում սահմանվում է սակագնային քվոտա։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Քվոտան նախատեսվում է ընտանի թռչունների մսի և սննդային ենթամթերքի, կարտոֆիլի, լոլիկի, խնձորի, կաղամբի, ծաղկակաղամբի, շաղգամակաղամբի, տերևակաղամբի, գազարի, շաղգամի, սեղանի ճակնդեղի, քոշմորուքի, արմատային նեխուրի, ամսական բողկի, վարունգների և մանրավարունգների համար։
«2025 թ. ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։ Նպատակը` ԵԱՏՄ որոշման պահանջների ապահովումն է, գործարար միջավայրի բարելավումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ: