Միասին կարող ենք
կարևոր
736 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-04 13:53
Հասարակություն

Անհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին սահմանվեց ԱԱԾ-ն

Անհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին սահմանվեց ԱԱԾ-ն

Անհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին սահմանվեց ԱԱԾ-ն։ ԱԺ 88 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով օրենքն ընդունեց։ 

Համաձայն «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի՝ սահմանվում է, թե ով է անհետ կորած անձը և ինչ իրավունքներ ունեն նրա հարազատները։ ըստ այդմ՝ զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող այն անձը, այդ թվում՝ կամավորականը, ով անհետացել է ռազմական գործողության հետևանքով ստեղծված պայմաններում, պաշտպանության գործողությունների մասնակցելու, կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, կամ զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում։ 

Անհետ կորածի ընտանիքի անդամները հարկային, կրթական մի շարք այլ արտոնություններից կարող են օգտվել, կստանան նաև հավելյալ ֆինանսական այլ աջակցություն։

Կստեղծվի անհետ կորած անձանց ռեեստր, որ պետք է վարվի լիազոր մարմնի կողմից և հասանելի լինի նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։