կարևոր
370 դիտում, 19 րոպե առաջ - 2026-11-20 17:39
Քաղաքական

Երևանում է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը

Երևանում է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սեյեդ Սաթար Հաշեմին այցելել է Երևան՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի հրավերով, հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

«Այցի շրջանակում նախատեսված են բազմաթիվ ծրագրեր։ Մասնավորապես, երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նպատակով առանցքային ուղղություններից մեկը երկկողմ օպտիկամանրաթելային կապի ենթակառուցվածքների զարգացման վրա կենտրոնանալն է, Հայաստանի ներուժի օգտագործումը փոստային առաքումների և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների զարգացման գործում, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում համատեղ համագործակցությունը։ Այս հարցերը ներառված են այցի օրակարգում», - իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Սեյեդ Սաթար Հաշեմին:

Նոյեմբերի 9-ին էլ Հայաստանում գտնվող Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետ Նիկոլ Փաշիյանի հետ քննարկել էր տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը, սահմանային ենթակառուցվածքները, փոստային և լոգիստիկ ծառայությունների ընդլայնումը։