|
Փոխարժեքներ
20 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.94 |
| EUR | ⚊ | € 397.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.4154 |
| GBP | ⚊ | £ 475.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.17 |
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 4-ին ազգությամբ արաբ անձը շրջանցել է Նոյեմբերյանի Պտղավան բնակավայրի տարածքը եւ Դեբեդ գետով լողալով` փորձել է մուտք գործել Վրաստանի տարածք։
Սակայն ՀՀ սահմանապահները կանխել են ապօրինի սահմանահատումը։ Տղամարդը կալանավորվել է։ Հոկտեմբերի 4-ին սահմանը հատած արաբի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել։ Նա նաեւ պաշտպան ունի` Անահիտ Ասատրյանը:
Մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ իրավունք չունի որեւէ տեղեկություն տրամադրելու․ գործը կգնա դատարան, մանրամասները հայտնի կդառնան։