|
Փոխարժեքներ
20 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.94 |
| EUR | ⚊ | € 397.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.4154 |
| GBP | ⚊ | £ 475.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.17 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին դիմած թոշակառուները հայտնել են, որ ակնկալած 10 հազար դրամի փոխարեն նախանցած ամիս ստացել են 8 500 դրամ հետվճար, անցած ամիս՝ 7 500 դրամ, իսկ նոյեմբերին՝ դիմելու պահի դրությամբ, գումար չեն ստացել։
Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ ծրագրում համակարգային խնդիր կամ վճարումների ուշացում չի արձանագրվել։ Ըստ նախարարության՝ նախորդ ամսվա գնումների դիմաց հետվճարը սովորաբար փոխանցվում է հաջորդ ամսվա 20-ից հետո, իսկ նոյեմբերին փոխանցումներն ավելի վաղ են սկսվել։
Ծրագրի պայմանները չեն փոխվել։ Շահառուներին վերադարձվում է քարտով կատարված անկանխիկ գործարքների գումարի 20 տոկոսը՝ ամսական առավելագույնը 10 հազար դրամ։ Նախարարության տվյալներով՝ հոկտեմբերին միջին հետվճարը կազմել է 8 189 դրամ՝ հունվարի 6 966 դրամի դիմաց։ Ծրագիրը ևս երեք տարով երկարաձգելու նախագիծը հանրային քննարկման է դրվել։
Գերատեսչությունում նշել են, որ յուրաքանչյուր դեպք պետք է առանձին ուսումնասիրել։ Շահառուները կարող են դիմել իրենց քարտը սպասարկող բանկին կամ Միասնական սոցիալական ծառայություն»։