կարևոր
484 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-24 20:21
Տնտեսական

Բանկոմատների, խանութներում քարտով վճարում իրականացնող սարքերի բացակայություն. մտահոգ են Տավուշի Գոշ գյուղի թոշակառուները

Բանկոմատների, խանութներում քարտով վճարում իրականացնող սարքերի բացակայություն. մտահոգ են Տավուշի Գոշ գյուղի թոշակառուները

Գոշ գյուղի կենսաթոշակային տարիքի տարեցներն անհանգստացած են։

Լսել են, որ 2026 թվականի հունվարի 1-ից թոշակառուներն իրենց կենսաթոշակներն այլևս փոստային բաժանմունքներից չեն կարող ստանալ։ Կենսաթոշակները փոխանցվելու են թոշակառուի բանկային քարտին և նրանց համար նախատեսված քեշբեքի չափը կբարձրանա՝ ներկայիս 12%-ի փոխարեն դառնալով 20%։ Այս փոփոխությունը սակայն, չի ոգևորում թոշակառուներին։ Նրանք բազմաթիվ խնդիրներ են առաջ բերում հատկապես գյուղական վայրերում բնակվող տարեցների համար։ Սկսած բանկոմատների բացակայությունից մինչև գյուղական խանութներում քարտային համակարգով վճարում իրականացնող սարքերի բացակայությունը։

Մինչ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կոչ է արել ավելի ակտիվ անկանխիկ գնումներ կատարել, Գոշ գյուղի բնակիչները հաշվարկում են, թե որքան գումար է պետք, որ գյուղից հասնեն մոտակա քաղաքներից մեկի բանկոմատ՝ կեն սաթոշակն ստանալու։

Կենսաթոշակների անկանխիկ եղանակով փոխանցումը տարեց թոշակառուների համար նաև այլ վտանգներ ունի։ Շատ տարեցներ հնարավոր է զրկվեն իրենց կենսաթոշակը սեփական ցանկությամբ տնօրինելուց, քանի որ այն կսկսեն ստանալ ընտանիքի ավելի երիտասարդ անդամները։ Իսկ նրանք, ովքեր տանը օգնող չունեն, ավելի մեծ վտանգների կարող են հանդիպել։

Տարեց թոշակառուները վարչապետին առաջարկ ունեն․ «Պետք է թոշակառուի կարծիքը հաշվի առնել, գյուղերում բանկոմատներ տեղադրել, հսկողություն սահմանել, որ գյուղական խանութներում անկանխիկ եղանակով վճարում ընդունող սարքերը միշտ «աշխատեն», այսինքն, պայմաններ ստեղծել, հետո միայն որոշում ընդունել։

Մանրամասն՝ տեսանյութում: