|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ներկայացնելով հաշվետվություն, նշեց, որ երկրում բոլոր խնդիրները պետք է լուծվեն Հանարապետական կուսակցության խողովակների միջոցով:
«Տավուշի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի` ում և ինչպես դիմի` իր սողանքից տուժած բնակարանի հարցը լուծելու համար, այլ պետք է փնտրի իր շրջապատի հանրապետականին` վստահ լինելով, որ մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող և իրականացվող քաղաքականության օրակարգ»,- ասաց նա:
ՀՀ նախագահը կարևորեց այն հանգամանքը, որ շատ արագ պետք է թափ հաղորդվի Հանրապետական կուսակցության զարգացմանը, և դրա համար մեկ տարի լիովին բավական է: