|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը Անկախության օրվա առթիվ «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել։

Նկատենք, որ նա, չնայած դատարանում վկաների հարցաքննության փուլից է ներգրավվել այդ քրեական գործին, քանի որ Աննա Վարդապետյանը հեռացրել էր համակարգից մեղադրող նախկին դատախազ Արսեն Մարտիրոսյանին, բայց իշխող քաղաքական թիմը, անկախ գործի ելքից, Էդգար Արսենյանին «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի 33 ամյակի առթիվ, հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով գլխավոր դատախազության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են տարբեր մեդալներով»: