|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն ՄհերիԽաչատրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- նշված է հրամանագրում
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը: