|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ կառավարությունում և խորհրդարանում իմ աղբյուրների հաղորդմամբ, ըստ էության, երկիրը փորձում է ինչ-որ կերպ կառավարել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրում է ռուսաստանցի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:
«Նա միակն է Փաշինյանի շրջապատում, որ հասկանում է, որ վարչապետի հեռանալուց անմիջապես հետո բանտում կհայտնվի։ Սասուն Խաչատրյանը փորձեր է արել քննարկել ընդդիմության առաջնորդների հետ իր հեռանալու պայմանները, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել: Ժողովրդական զանգվածների վրդովմունքը, կապված իշխանությունների դավաճանության հետ, այնքան մեծ է, որ ոչ ոք Փաշինայնի շրջապատից որևէ մեկի հետ հանդիպելու քայլին չի գնում»,- գրել է Գաբրելյանովը: