|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Shamshyan.com կայքը հայտնում է՝ վթարի հետևանքով վնասվածք է ստացել 18 մարդ: Ըստ կայքի՝ ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և առաջ ընթանալով՝ հայտնվել ձորակում։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայում եղել են Կոտայքի մարզի Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը, ովքեր մեկնում էին Գոշավանք։ Ավտոբուսում էլ եղել են 25-ից ավելի ուղևորներ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: