|
Փոխարժեքներ
19 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.41 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3806 |
| GBP | ⚊ | £ 474.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Yerkir.am-ն ուսումնասիրեց «մածեմածիկայի» մասնագետ, ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանի կենսագրությունը, որը զետեղված է ԱԺ կայքում:
Ըստ ԱԺ կայքի՝ Արաքսյա Վարդանյանը 2010 թ․ ավարտել է Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի (Հայաստանի ազգային ագրարային համալսարան) տնտեսագիտության ֆակուլտետը՝ «ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ։ 2013 թ․՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ «ագրոպարենային համակարգի ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ։ 2016 թ․՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ «հանրային կառավարում» մասնագիտությամբ։ Հանրային կառավարման մագիստրոս։
Նախ մածեմածիկայի մասնագետ պատգամավորին հուշենք, որ չակերտներում գրվող մասնագիտությունների անվանումները պետք է գրել մեծատառով՝ «Ֆինանսներ և վարկ», «Ագրոպարենային համակարգի ֆինանսներ և վարկ», «Հանրային կառավարում»:
Հիմա բովանդակային մասը:
Ըստ կենսագրության` Վարդանյանը քոլեջն ավարտել է 2010թ., և եթե ընդունենք, որ անգամ նա բուհ ընդունվել է նույն թվականին, ապա տիկին մասնագետը համալսարանը պետք է ավարտեր առնվազն 2014 թվականին: Բակալավրական կրթությունն առնվազն 4 տարի է եղել այդ տարիներին ագրարայինում:
Հաջորդը՝ ագրարային համալսարանը երբևէ չի ունեցել տնտեսագիտության ֆակուլտետ, այլ ունեցել է ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ֆակուլտետ:
Ահա այսպիսին է ագրարային համալսարանն ավարտած ՔՊ-ական պատգամավորի «մածեմածիկան»: