25 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.73 |
GBP | ⚊ | 485.98 |
GEL | ⚊ | 144.6 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.6 |
Երեկ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկատվություն էր տարածել բուհերի հեռակա ընդունելության քննություների վերաբերյալ։ Հրապարակվել են քննությունների օրերը և քննական կենտրոնների հասցեները։ Հեռակա ուսուցմաբ բուհ ընդունված դիմորդների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 30-ը: Մրցույթի արդյունքները հաստատում է ԿԳՄՍ նախարարը:
Ընդունելության քննությունների հետ կապված զավեշտալի դեպք արձանագրեցինք Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։
Համալսարանի Վանաձորի մասնաճյուղը ընդունելության քննության արդյունքները հրապարակել է մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 3-ին։ Մնում է հասկանալ, կամ ագրարային համալսարանում չեն տիրապետում գործընթացի իրավակարգավորումներին, կամ համալսարանն ընդունելությունն իրականացնում է առանց Գնահատման և թեստավորման կենտրոնի, իսկ ցուցակները հրապարակում է առանց ԿԳՄՍ նախարարի հաստատման։
Նյութը` Yerkir.am-ի