կարևոր
382 դիտում, 12 րոպե առաջ - 2026-11-19 23:30
Քաղաքական

Դատարանը պարտավորեցրել է Ռոման Բաղդասարյանին ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից և վճարել 300 հազար դրամ

Դատարանը պարտավորեցրել է Ռոման Բաղդասարյանին ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից և վճարել 300 հազար դրամ

news.5tv.am-ը գրում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանը դատարանում հերթական հաղթանակն է տարել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ:

Դատարանը մասնակի բավարարել է Սամվել Կարապետյանի հայցը՝ պարտավորեցնելով Ռոման Բաղդասարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտության համար։

Բացի այդ, Բաղդասարյանից հօգուտ Կարապետյանի կբռնագանձվի 300.000 դրամ։

Սա արդեն 4-րդ դատական վճիռն է, որով Ռոման Բաղդասարյանին պարտավորեցնում են ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից: