Միասին կարող ենք
կարևոր
952 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-31 23:22
Քաղաքական

Սույն անձը, որին դատարանը պարտավորեցրել է ներողություն խնդրել ՀՅԴ֊ից, շարունակում է նույն ոճով զրպարտել. Լիլիթ Գալստյանը` Արման Բաբաջանյանին

Սույն անձը, որին դատարանը պարտավորեցրել է ներողություն խնդրել ՀՅԴ֊ից, շարունակում է նույն ոճով զրպարտել. Լիլիթ Գալստյանը` Արման Բաբաջանյանին

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Ըստ էության Արման Բաբաջանյանի համար զրպարտելը մնայուն գործելաոճ է, Ես կասեի՝ հոգեվիճակ ․․․

Դեռևս 16.07.2021թ․ դատարանը պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին հրապարակայնին ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ, ինչպես նաև կուսակցության ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՑ՝ ՀՅԴ հասցեին հնչեցրած, իրականությանը չհամապառասխանող վիրավորական արտահայտությունների համար։ Դատարանն անգամ ներողության տեքստն է սահմանել։

15․09․2022թ վճռով դատարանը պարտավորեցրել է նույն Ա․ Բաբաջանյանին, հրապարակային ներողություն խնդրել Խոսրով Հարությունյանից՝ զրպարտելու միջոցով նրա պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասի համար։

Ա․ Բաբաջանյանի կյանքի այլ իրավական դրվագներին և մանրամասների չեմ անդրադառնում, բայց գոնե այս երկու դրվագները և վերջինիս շարունակվող վարքն ինձ թույլ է տալիս բարձրաձայնել, որ վերջինս զրպարտողի և սուտ տեղեկություններ տարածողի վարքն հաղթահարելու դժվարություն ունի։ Հոգեբանության մեջ սա որակվում է որպես լատենտ հոգեվիճակ։

Օրերս իշխանական խոսափողին տված հարցազրույցում նույն Ա․ Բաբաջանյանը՝ հատելով բարոյականության հնարավոր կարմիր գծերը, ստի և զրպարտանքի հերթական ճափաբաժնով թունավորեց հայ մարդուն։

Ականջահաճո հաստատում անելով, թե «չի կարելի անարգել իրավակարգն ու օրենքը», վերջինս բառիս բուն իմաստով անցավ զառանցանքի ու կեղծիքի, թե ընդդիմությունը Հայաստանը զրկում է սուբյեկտայնությունից և պատարազմ է բերելու։ Սա կարելի էր արհամարհել, որպես հրապարակ նետված պրոպագանդիստական դատարկախոսություն։ Ի վերջո հանձնառություն ունեն՝ բեմադրել 15մլն եվրոյանոց հիբրիդային պատերազմ ․․․

Բայց սույն անձը, որին արդեն մեկ անգամ դատարանը պարտավորեցրել է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ներողություն խնդրել, շարունակում է նույն ոճով ԶՐՊԱՐՏԵԼԸ, թե Դաշնակցության մեջ ինչքան Նաիրի Հունանյաններ կան։

Նողկալի է․․․և այսքա՜ն չհարգել սեփական անունը․․․

Իսկապես, տեսնես ինչո՞ւ են սրանք ու թուրքերն այդքան սարսափում դաշնակցությունից, այս էլ 135 տարի․․․»: