|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Փարիզի վերաքննիչ դատարանը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին պարտավորեցրել է 60 հազար եվրո վճարել իր նախկին ակումբին՝ ՊՍԺ-ին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
Նշվում է, որ այս գումարը փոխհատուցում է 2025 թվականին փարիզյան ակումբի բանկային հաշիվների վրա դրված կալանքի դիմաց։
Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ-ից «Ռեալ» է տեղափոխվել 2024 թվականի օգոստոսին, ինչից հետո 60 միլիոն եվրոյի հայց էր ներկայացրել փարիզցիների դեմ։ Ֆրանսիացի հարձակվողը պնդում էր, որ ակումբն իրեն չի վճարել պայմանագրով նախատեսված հասանելիք բոնուսներն ու պարգևավճարները։
2025 թվականի գարնանն այս գործը քննվել է աշխատանքային վեճերի դատարանում։ Դատավարության ընթացքում Կիլիանի իրավաբանները նախաձեռնել էին ակումբի բանկային հաշիվների ապահովագրական կալանք, որը տևել էր 2025 թվականի ապրիլի 10-ից մինչև մայիսի 25-ը։ Արդեն նույն տարվա դեկտեմբերին դատարանը վճռել էր հօգուտ ֆուտբոլիստի՝ ակումբից բռնագանձելով գրեթե 61 միլիոն եվրո։