կարևոր
880 դիտում, 3 ժամ առաջ - 2026-11-22 10:52
Հասարակություն

Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա

Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա

Նոյեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15։35-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի հետազոտման նպատակով դիմել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Արարարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականտերերի, վարորդների և հիվանդանոց դիմած քաղաքացու ինքնությունը։