Միասին կարող ենք
կարևոր
1090 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-10 22:56
Հասարակություն

Շղթայական ավտովթար՝ Աշտարակում. բախվել են «Nissan Altima»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «Opel Zafira»-ն և «Ford Transit»-ը

Շղթայական ավտովթար՝ Աշտարակում. բախվել են «Nissan Altima»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «Opel Zafira»-ն և «Ford Transit»-ը

Այսօր՝ ապրիլի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում բախվել են 22-ամյա Համլետ Գ․-ի վարած «Nissan Altima» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչներ 33-ամյա Սարգիս Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 21-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 23-ամյա Մարկոս Մ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։