|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում՝ «Հով-Արտ» սննդի կետի հարևանությամբ բախվել են «Range Rover» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր:
Փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա՝ մահացածին և վիրավորին ավտոմեքենայից դուրս բերելու համար: Մինչ փրկարարները ժամանումը՝ վիրավորին օգնության են հասել քաղաքացիները: Օպերատիվ եվ գործել «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։