կարևոր
517 դիտում, 42 րոպե առաջ - 2026-09-09 18:28
Հասարակություն

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ

Սեպտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 08։15-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Արմեն Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 60-ամյա Մամիկոն Ք․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մամիկոն Ք․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Էդմոն Ի․-ն դիմել են հիվանդանոց՝ բուժօգնության։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։