կարևոր
784 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-22 11:28
Աշխարհ

Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 144 մարդ

Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 144 մարդ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրում անցկացվել է 112 բողոքի ակցիա, որոնց մասնակցել է 82,5 հազար մարդ։

Ինչպես փոխանցում է BFMTV-ն, ցույցերի կազմակերպիչները, սակայն, մասնակիցների թիվը գնահատում են 150 հազար։

Ամենամարդաշատ ցույցը տեղի է ունեցել Փարիզում։

Ոստիկանության տվյալներով՝ դրան մասնակցել է 21,5 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչների գնահատմամբ՝ մասնակիցների թիվը հասել է 45 հազարի։

Միևնույն ժամանակ, ՆԳՆ-ն նշում է, որ վերջին շաբաթներին բողոքի ակցիաների և դրանց մասնակիցների թիվը նվազել է։