|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ղազախստանի իրավապահ մարմինները երկրում հունիսի 9-ին և 10-ին անցկացված չարտոնված ցույցերի ժամանակ շուրջ 700 մարդու են բերման ենթարկել. հայտնում է ТАСС-ը՝ Ղազախստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը հղումով:
«Առաջին օրը 500 մարդ է բերման ենթարկվել, երկրորդ օրը՝ շուրջ 200»,- ասել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նուրդիլդա Օրազը: Նրա խոսքով՝ 2 օրվա մեջ շուրջ 550 քաղաքացի վարչական պատասխանատվության է ենթարկվել:
Հիշեցնենք, որ Ղազախստանում կիրակի կայացած ընտրություններում հաղթել է Քասըմ Ժոմարտ Տոկաևը, որը փոխարինել էր այդ պաշտոնում Նուրսուլթան Նազարբաևին: