|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վոլգոգրադում դեկտեմբերի վերջին տեղի ունեցած պայթյուններից հետո ոստիկաններն սկսել են «Մրրիկ-հակաահաբեկչություն» գործողությունը, որի ընթացքում ձերբակալել են ավելի քան 700 մարդու. հայտնում է Интерфакс-ը: Նրանց ձերբակալել են վարչական տարբեր իրավախախտումների համար:
Հիշեցնենք, որ Վոլգոգրադում կրկնակի ահաբեկչություն էր տեղի ունեցել: Դեկտեմբերի 29-ին երկաթուղային կայարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր առնվազն 17, վիրավորվել մոտ 40 մարդ: Իսկ 30-ի առավոտյան մահապարտ ահաբեկչի կողմից պայթեցվել էր տրոլեյբուս: Պայթյունի ալիքն այնքան ուժեղ էր, որ մոտակա շենքերում ապակիները կոտրվել էին: