|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանցիներն իրենց երկրի համար ամենաիրատեսական սպառնալիք են համարում Ռուսաստանի բնակեցումը այլ ազգերի ներկայացուցիչներով: Նման հավանական ելք տեսնում է նրանց 35 տոկոսը:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) անցկացրած հարցման համաձայն` ռուսաստանցիների այլ երկյուղների թվում են` մշակույթի, գիտության, կրթության անկումը` 33 տոկոս, աղետներն ու ահաբեկչությունները` 28 տոկոս, նավթային պաշարների սպառումը` 25 տոկոս, իշխող վերնախավի պառակտումը` 24 տոկոս, ծնելիության նվազման հետեւանքով բնակչության նվազումը` 23 տոկոս, կյանքի մակարդակի կտրուկ վատացում`22 տոկոս:
Սոցիոլոգների կարծիքով` նման երկյուղների աղբյուրները ԶԼՄ-ներն են ու անմիջականորեն կյանքի ընթացքում կատարված դեպքերը: Այսպես` միգրացիայի մասին շատ են գրում մամուլում եւ ցուցադրում հեռուստատեսությամբ. գրում է РБК daily-ն: