կարևոր
787 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-16 18:14
Աշխարհ

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան ԱԹՍ կալանելու մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան ԱԹՍ կալանելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգնությամբ Հորմուզի նեղուցի մերձակայքում կալանել են ամերիկյան MQM-170 ռազմական անօդաչու թռչող սարքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ անօդաչու թռչող սարքը, որն օգտագործվում էր պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի հայտնաբերման ու նույնականացման համար, վերահսկողության տակ է վերցվել Ղեշմ կղզուց դեպի հարավ և վայր է իջեցվել։

«Սա արդեն այս տեսակի չորրորդ անօդաչու թռչող սարքն է, որը ռադիոէլեկտրոնային պայքարի և անօդաչու թռչող սարքերի հրամանատարության կողմից կալանվել է անվնաս վիճակում», – նշել են զինվորականները։

ԱԹՍ-ն 2,7մ երկարություն ունի և կշռում է 68կգ, հայտնել է ԻՀՊԿ-ն։