կարևոր
709 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-16 13:20
Հասարակություն

Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը կդառնար 30 տարեկան

Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը կդառնար 30 տարեկան

Այսօր Արցախի հերոս, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ռոբերտ Աբաջյանը կդառնար 30 տարեկան։

Ռոբերտ Աբաջյանը հերոսաբար զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի պաշտպանության ժամանակ։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, դիրքի պաշտպանության ընթացքում վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի զոհվելուց հետո, վիրավոր Ռոբերտ Աբաջյանը ստանձնել է դիրքի հրամանատարությունը։

Չնայած հակառակորդի գերազանցող ուժերին՝ նա շարունակել է մարտը՝ միայնակ պաշտպանելով դիրքը։ Զինամթերքի սպառվելուց հետո, չցանկանալով հանձնվել գերության, Աբաջյանը ձեռքի նռնակով պայթեցրել է իրեն և մոտեցած հակառակորդի զինծառայողներին։

Իր սխրանքի համար Ռոբերտ Աբաջյանը հետմահու արժանացել է Արցախի հերոսի բարձրագույն կոչմանը՝ «Ոսկե արծիվ» շքանշանին։