|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 21 տարեկան:
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ եզդիների ընտանիքում: Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։ 2014 թվականին Քյարամ Սլոյանը առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում)։
2016թ. ապրիլի 2-ին մարտական դիրքի անձնակազմի հետ միասին մինչև վերջին փամփուշտը քաջաբար մարտնչել է հակառակորդի գերազանցող ուժերի դեմ: Իր գնդացրով տապալել է թշնամու բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Ճանաչենք մերօրյա հերոսներին: