|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 20 տարեկան:
Քյարամ Սլոյանը կռվել է Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջինը դիմադրողներից էր: Հակառակորդի երկրորդ դիվերսիոն հարձակման ժամանակ Արմենակ Ուրֆանյանը հրամայել էր անձնակազմին ետ քաշվել, իսկ ինքը մնացել էր մարտական հենակետում՝ ապահովելու զինվորների ապահով նահանջը: Հրամանին չէր ենթարկվել միայն մեկը՝ շարքային Քյարամ Սլոյանը: Նա ընկավ հերոսի մահով` մինչև վերջ մնալով հրամանատարի կողքին:
Փա’ռք քեզ, Հայոց բանակի զինվոր: