կարևոր
304 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-16 13:35
Իրավական

Ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Դատախազությունից։

Հիշեցնենք` սույն թվականի հոկտեմբերի 1-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է ՀՀ պետական սահմանը, ներխուժել Շաքիի բնակիչներից մեկի տուն և կրակոցներ արձակել։ Միջադեպի հետևանքով 39-ամյա կինը հրազենային վիրավորում էր ստացել, մարմնական վնասվածք էր ստացել նաև նրա երեխաներից մեկը։ Իրականացված իրավապահ գործողությունների արդյունքում զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել էր։