կարևոր
1099 դիտում, 5 ժամ առաջ - 2026-11-16 09:11
Քաղաքական

Այսօր ԱԺ-ում լսումներ կանցկացվեն

Այսօր ԱԺ-ում լսումներ կանցկացվեն

ԱԺ-ում այսօր լսումներ կանցկացվեն ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հալածանքների թեմայով։

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 11։00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։

Լսումները հրավիրել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի նախաձեռնությամբ։